суббота, 22 октября 2011 г.

Հոգով միշտ երիտասարդ,եռանդով անսպառ,կյանքի սիրով ու կորովով լցված վառ անհատականություն, մայր ու մանկավարժ,ընկեր ու բարեկամ , ուսուցիչ և տնօրեն տիկի'նՕհանյան, ջերմագին շնորհավորում ենք Ձեզ`Ձեր 60 - ամյակի առթիվ : Ցանկանում ենք , որ ապրե'ք երկար և այնպես , ինչպես ապրել եք:
Երևանի թիվ 100 դպրոցի ուսուցչական , աշակերտական  և ծնողական  անձնակազմ:
տես ավելին...

понедельник, 10 октября 2011 г.

ՈՒսուցչի օրը դա մասնագիտական տոն է կրթության բնագավառի բոլոր աշխատողների համար:Այդ օրը  ուսուցիչները  ստանում  են    բազմաթիվ շնորհավորանքներ իրենց  աշակերտների կողմից: Անմասն չմնացին նաև մեր դպրոցի ուսուցիչները:Իր շնորհավորանքի խոսքը ուսուցիչներին ուղղեց նաև դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը:
,,Շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ փոխադարձ  սեր  ուսուցիչ – աշակերտ հարաբերություններում:
Թող բարի լինի Ձեզ շրջապատող դաշտը:
ԵՎ եկեք բոլորս սովորենք փոքրիկ քայլերի արվեստը , որի մասին գրում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ - Էքզյուպերին “:

,,Աստված իմ , ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ , ես խնդրում եմ ուժ`ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ , որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև , որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:Նվիրիր ինձ ներքին  ձայն , որպեսզի առանձնացնեմ այն , ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն , որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ , այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում , կարողանամ տեսնել բարձրունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա , ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Հիշեցրու ինձ , որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները , որոնք ամենաներքևում են :
Տուր ինձ ոչ թե այն , ինչ ես խնդրում եմ , այլ այն , ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ:Ես խնդրում եմ նորից`սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը”: