четверг, 24 мая 2012 г.

Մենք Եռաբլուրում

Մենք Եռաբլուրում

Ուր են ննջում որդիները նահատակ, Արցունքները ծով են դարձել անհատակ, Ուր են արդյոք զավակներդ Հայաստան, Ախ նիրհում են սուրբ բլուրում հավիտյան: 
7-րդ դասարանի աշակերտները աջակցությունների գծով փոխտնօրենի և դասղեկի հետ միասին այցելել են "Եռաբլուր" պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

суббота, 14 апреля 2012 г.

Մեր գարնանային անկյունը

Գարունը գեղեցիկ է իր բոլոր գույներով....
Հենց այսպես էլ վերջացրեց իր խոսքը 4-րդ բ դասարանի աշակերտ Գագիկ Սանամյանը....
Դպրոցի աշակերտների ջանքերով մեր դպրոցում ստեղծվել է մի շատ հրաշալի գարնանային անկյուն, որտեղ ցուցադրված են մեր երեխաների ձեռքերով պատրաստված  ձեռքի աշխատանքները: Տեսանյութը տես http://youtu.be/K6s3KYoft3E

Համաքաղաքային շաբաթօրյակ մեր դպրոցում

Ձմռան սաստիկ ցրտից հետո երեխաները անհամբեր սպասում էին գարնան տաք և արևոտ օրերին: Նրանք պատրաստվում էին դիմավորել ծաղկազարդ գարնանը: Այսօր դասերից հետո դպրոցի բոլոր աշակերտները դուրս են եկել դպրոցի բակ մասնակցելու համաքաղաքային շառատունկ - շաբաթօրյակին: Երեխաները մեծ խանդավառությամբ տնկիներ տնկեցին դպրոցի բակում: ՈՒրախ էին բոլորը իրենց կատարած գործի համար: Տղաները փոսեր էին փորում դպրոցի բակում, իսկ աղջիկները նրանց էին փոխանցում դալար տնկիները: Տղաները զգուշորեն շիվերը փոսի մեջ էին դնում ու ծածկում դրանք փափուկ հողով: Տնօրենը տեսնելով նրանց աշխատանքը շատ գոհ մնաց նրանցից, նրանք էլ իրենց հերթին խոստացան ժամանակին ջրել ու խնամել տնկիները:

среда, 22 февраля 2012 г.

Սուրբ Սարգսի տոն

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, սիրո խոստովանություններ են անում մեկը մյուսին: Սա մի հետաքրքիր սիրո պատմություն է, որը կհետաքրքրի բոլորին, ավելի մանրամասն .......(կարդալ շարունակությունը)

<<Սերը կփրկի աշխարհը>>: Այս սկզբունքով առաջնորդվեցին մեր դպրոցի 8 և 9 - րդ դասարանի աշակերտները և իրենց զգացմունքները արտահայտեցին ` փոքրիկ արկղիկի մեջ ամփոփելով դրանք: Նրանք իրենց խոսքերը հղեցին ոչ միայն դասընկերներին,այլև ուսուցիչներին: Այդ խոսքերը լի էին ջերմությամբ, քնքշանքով, բարությամբ և հանդուրժողականությամբ:
<< Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում>>:   (Մորգենշտեռն)

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է:
 Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով  համացանցի  օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ <<Orange Արմենիա>> ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է<<Ապահով համացանց Հայաստան 2012>> լայնածավալ ծրագիրը: Այս տոնը նպատակաուղղված է զարգացնել առցանց տոխնոլոգիաների անվտանգ և պատասխանատվությամբ օգտագործումը հատկապես երեխաների մոտ: Այն ամեն տարի փետրվարին նշվում է Insafe Անվտանգ Ինտերնետային կենտրոնի Եվրոպական ցանցի կողմից: Անվտանգ ինտերնետի օրը այս տարի ընթանում է հետևյալ կարգախոսի ներքո. <<Միասին  և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը >>, <<Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>>: Հենց այս կարգախոսի ներքո էլ մեր դպրոցը ևս իր մասնակցությունը ունեցավ այդ գործում: Փետրվարի 7-ից մինչև 10-ը ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա.Սարոյանը 5-ից 9-րդ դասարաններում  բաց դասեր անցկացրեց   <<Ապահով համացանց >> թեմայով:  Աշակերտները շատ գոհ էին նման դասի համար:Նրանք ասում էին, որ safe.am կայքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց իրենց մեջ:Ասում էին, որ այն շատ ուսուցողական է,բազմաբովանդակ,նաեվ գեղեցիկ և գրավիչ դիզայն ունի:Ասում էին նաև, որ նման դասեր լինեն  իրենց ծնողների հետ:Իր ուրույն  ներդրումն ունեցավ այս գործունեության մեջ նաև հ.100 հիմնական դպրոցի տնօրեն` Ա.Օհանյանը, կարևորելով այսօրվա երիտասարդների ինտերնետի ակտիվ օգտագործումը: Հիշեցնելով, որ ամեն քայլ կատարելիս նախ հարկավոր է լավ կշռադատել, լավ ճանաչել դիմացինին և ինչու չէ, լավ նավարկել ինտերնետում: Ավարտելով խոսքը նա մեջ բերեց հետևյալ տողերը`

Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

Տրնդեզ կամ Տյառընդառաջ

Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակություն և այլն)  բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ:  Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և`ըստ հին հայերի պատկերացումների`վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:  Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` <<չարը>> խափանելու նպատակով:

Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին  բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում  կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայերին հրով օծելու իմաստ է հաղորդում: 

<<Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն>>. այսպես են շնորհավորել մարդիկ միմյանց տեսնելիս Տյառընդառաջին: 