пятница, 23 декабря 2011 г.

Ամանորյա տոները 100 դպրոցում

Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ , իսկ այս անգամ այն միավորեց բոլոր մեր դպրոցի աշակերտներին և մանկավարժներին:Ուրախ տրամադրություն էր ստեղծվել մեր դպրոցում:Ամանորը նշվում էր բոլոր դասարաններում:Դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը մեկը մյուսի հետևից շրջում էր դասարաններում և իր Ամանորյա մաղթանքն էր հղում իր սիրելի փոքրիկ բալիկներին:Հետո դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված դիմակահանդեսին: Ամենավերջում այդ ամենին գումարվեց Ամանորին իր անփոխարինելի դերն ունեցող Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստը:

понедельник, 19 декабря 2011 г.

ԿԻսամյակային աշխատանքի ամփոփում 3-րդ դասարանում

Դեկտեմբերի 15-ին մեր դպրոցի 3-րդ բ դասարանում<<Երաժշտություն>> առարկայից կիսամյակի ամփոփում էր,որը ուսուցչուհին ներկայացրեց որպես դաս - համերգ:
<<Քանի որ շուտով Նոր տարի է,ես աըս դաս համերգը կապեցի Նոր տարվա հետ>>-ասաց ուսուցչուհի Հասմիկ Սաֆարյանը:Բեմում հեքիաթի հերոսներն էին`Քաջ Նազարն ու ՈՒստիանը,Անհաղթ Աքլորը,Պոչատ Աղվեսը,Շունն ու Կատուն(Քեռի Քուչին ու ՈՒստա Փիսոն),Կարմիր Գլխարկը,Նապաստակը և իհարկե Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Երեխաները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել այս դաս- համերգին...
Դաս - համերգի ընթացքում հնչեցին Յո. Շտրաուսի,Յո. Բրամսի,Ռիմսկի - Կորսակովի,Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից:Կատարվեցին նաև հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր:նկարները տես....

Մանկությունը բոլորի համար պիտի լինի "Երջանիկ”


Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես. իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կազմակերպվել են  քննարկումներ, կլոր սեղաններ ծնողների հետ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրում, անցկացրել ենք հանդես, որի ժամանակ ցուցադրվել են կարիք ունեցող երեխաների անհատական աշխատանքները, նկարները, այցելել ենք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն:
Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն էր` « Մանկությունը բոլորի համար պիտի լինի “Երջանիկ”  փոքրիկ հանդեսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` հ.100 դպրոցի  ներառական կրթության ռեսուրս սենյակում:
Միջոցառմանը մասնակցեցին  երեխաներ տաբեր դասարաններից,  թե հաշմանդամություն ունեցող, և թե չունեցող երեխաներ, ծնողական խմբի  ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ երեխաները  սիրով դիտեցին հատվածներ իրենց սիրված մուլտֆիլմերից, երգեցին ու պարեցին: Կրթական – Ֆլեշ երգերի միջոցով երեխաները նաև սովորեցին ու կրկնեցին  “Շաբաթվա օրերը”, “Տարվա 12 ամիսները” և այլն: Բոլորի աչքերից միայն ուրախության  ու երջանկության ժպիտներ էր բխում,  մարդկանց կյանքը դարձնելով  գեղեցիկ, զվարթ: Իսկ ծնողների ուրախությանը …………..:
Ժպտում է Տիեզերքը Հավերժությամբ և Անսահմանությամբ:
Ժպտում է Երկինքը Աստղերով և Ծիածաններով:
Ժպտում է Արևը Շողերով և Լույսով:
Ժպտում է Երկիրը Մեծ Կյանքով:
Ժպտում է Կյանքը Վերելքով և Հաստատումով:
Ժպտւմ է Դաշտը Ծաղիկներով և Անուշահոտությամբ:
Ժպտում է Մարդը Հավատքով և Արարումով:
Ժպտում է Երեխան Ներկային և Ապագային:

четверг, 8 декабря 2011 г.

Աղետիկ- ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ

2011 թ.դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:Միջոցառման կարգախոսն էր<<Սովորել,որպեսզի կանխատեսել,կանխատեսել որպեսզի գործել:
Միջոցառման պատասխանատուն և նախաձեռնողը դպրոցի փոխտնօրեն Գ.Կարապետյանն էր,որը կազմակերպել էր <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 1-4 դասարանների աշակերտների համար:Դպրոցը մասնակցում է <<Աղետիկ ռիսկերի նվազեցման կրթություն>> ծրագրի մրցույթին և հետևողական աշխատանքներ է տանում ծրագրի շրջանակներում մշակված գործառույթների իրականացման ուղղությամբ:Դիտման ընթացքում անցկացվեցին քննարկումներ:Աշակերտները ակտիվ արտահայտում էին իրենց կարծիքները:Միջոցառման կազմակերպիչները և նախաձեռնողները նպատակ ունեին ձևավորել և զարգացնել անվտանգության մշակույթը:Աշխատանք,որը կարող է արդյունք տալ միայն հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում:

среда, 7 декабря 2011 г.

“Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:”
«Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»: 
Իսկ մենք դեռ մանկուց,  դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թումանյանի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյանի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյանի և Ա.Ցականյանի ուղեկցությամբ: 
Թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է "Սայաթ-Նովայից - Չարենց" մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչև 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագետներին, ինչպես նաև կարևոր կրթական ու մշակութային հաստատությունները: 
Հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնող և բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի աշխատակիցների ջանքերով: 
Մենք իմացանք, որ թանգարանում մշակվել և իրագործվել է "Արվեստ եւ ճանաչողություն" ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության և արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում: Երեխաներին ցուցադրվեց շնորհանդես կավի մասին: Երեխաներին ներկայացվեցին Հ.Թումանյանի կավից պատրաստած սպասքը: Ծանոթացրեցին Թումանյանի կյանքի և գործունեության մասին:
Հետաքրքիր պատմությունից  հետո, մենք այցելեցինք կավագործության արհեստանոց, վարպետաց դասի: Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը` Արմենը: Նա երեխաներին  պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ  պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո կուղարկվեն փոքրիկ վարպետներին:
Բոլորը ոգեշնչված ուղևորվեցին դպրոց և հիացմունքով ամենը պատմեցին տնօրենին` Ա.Օհանյանին, հայտնելով իրենց շնորհակալական խոսքը այդ հիանալի էքսկուրսիայի համար: 

«Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ, 
և միայն  այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի»: