Сообщения

Сообщения за март, 2011
Изображение
Հալաբյան և Մարգարյան փողոցների հատվածում գողտրիկ մի անկյուն կա` սլացիկ բարդիներով շրջապատված։ Այդ գողտրիկ անկյունում շուրջ 48 տարի իր ուսումնական գործունեությունն է ծավալում արտաքին տեսքով մի շատ սովորական, բայց ներքուստ հարուստ, բովանդակ կյանքով ապրող մի դպրոց` հ.100 դպրոցը։ Մեր քարե երկրում 1964 թվականին քարը քարի վրա դրվեց ու կառուցվեց այդ դպրոցը, որը գործում է երկու մասնաշենքով, 25 դասասենյակով, լաբորատոր դասասենյակներ` իրենց սարքավորումներով։ Դպրոցում սովորում են 310 աշակերտ։ 55 հոգուց բաղկացած կոլեկտիվը մեծ սիրով և ոգևորությամբ է աշխատում։ Դպրոցում ստացած հարուստ գիտելիքների հիման վրա տարեկան շրջանավարտների մոտ 80%-ը ընդունվում է տարբեր բուհական հաստատություններ, իսկ տարվա ընթացքում մասնակցելով հմայնքային, քաղաքային և հանրապետական առարկայական օլիմպիադաներին վերադառնում են պատվոգրերով։ Բազմաթիվ միջոցառումներ, տոնակատարություններ, մեծարումներ, որոնք դարձել են դպրոցի առօրյան, զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը։  Գիտակցելով հատու...