Հալաբյան և Մարգարյան փողոցների հատվածում գողտրիկ մի անկյուն կա` սլացիկ բարդիներով շրջապատված։ Այդ գողտրիկ անկյունում շուրջ 48 տարի իր ուսումնական գործունեությունն է ծավալում արտաքին տեսքով մի շատ սովորական, բայց ներքուստ հարուստ, բովանդակ կյանքով ապրող մի դպրոց` հ.100 դպրոցը։ Մեր քարե երկրում 1964 թվականին քարը քարի վրա դրվեց ու կառուցվեց այդ դպրոցը, որը գործում է երկու մասնաշենքով, 25 դասասենյակով, լաբորատոր դասասենյակներ` իրենց սարքավորումներով։ Դպրոցում սովորում են 310 աշակերտ։ 55 հոգուց բաղկացած կոլեկտիվը մեծ սիրով և ոգևորությամբ է աշխատում։ Դպրոցում ստացած հարուստ գիտելիքների հիման վրա տարեկան շրջանավարտների մոտ 80%-ը ընդունվում է տարբեր բուհական հաստատություններ, իսկ տարվա ընթացքում մասնակցելով հմայնքային, քաղաքային և հանրապետական առարկայական օլիմպիադաներին վերադառնում են պատվոգրերով։ Բազմաթիվ միջոցառումներ, տոնակատարություններ, մեծարումներ, որոնք դարձել են դպրոցի առօրյան, զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը։ Գիտակցելով հատուկ կարիքներով երեխաներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը` ՀՀ օրենքներով ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպությունը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ 2003թ. Դպրոցը իրականացնում է «Ներառակա կրթությունե։ Համագործակցությունը սկսվել է ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության միջոցներով։ Կրթության ծրագրում ներառված են 52 աշակերտներ, որոնք ունեն կրթական տարբեր կարիքներ։ Ծնողները ևս ներառված են կրթական համակարգում։ Աշխատանքը բավականին դժվար է և աշխատատար։ Դպրոցում տարվում է մեծ աշխատանք, որ իրենց լավ զգան և' հատուկ կարիք ունեցող աշակերտները, և' նրանց ծնողները։ Դպրոցն ունի առանձին ռեսուրս դասասենյակ, ծնողական սենյակ։ Մեր ԻՀԿ-ի դասընթացներին սիրով են մասնակցում հատուկ կարիք ունեցող աշակերտները։ Այդ երեխաները մասնակցում են ներդպրոցական բոլոր միջոցառումներին իրենց հնարավորությունների չափով։ 2008 թվականից դպրոցը ներառվել է ՀՀ Քաղշին նախարարության դպրոցների հիմնավերանորոգման ծրագրում, որը դեռ չի ավարտվել։ Դպրոցի շրջանավարտները աշխատում են ժողովրդական տնտեսության, կրթության առողջպահության և պետական կառավարման տարբեր համակարգերում :
Աղետիկ- ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ
2011 թ.դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:Միջոցառման կարգախոսն էր<<Սովորել,որպեսզի կանխատեսել,կանխատեսել որպեսզի գործել: Մ ի ջոցառման պատասխանատուն և նախաձեռնողը դպրոցի փոխտնօրեն Գ.Կարապետյանն էր,որը կազմակերպել էր <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 1-4 դասարանների աշակերտների համար:Դպրոցը մասնակցում է <<Աղետիկ ռիսկերի նվազեցման կրթություն>> ծրագրի մրցույթին և հետևողական աշխատանքներ է տանում ծրագրի շրջանակներում մշակված գործառույթների իրականացման ուղղությամբ:Դիտման ընթացքում անցկացվեցին քննարկումներ:Աշակերտները ակտիվ արտահայտում էին իրենց կարծիքները:Միջոցառման կազմակերպիչները և նախաձեռնողները նպատակ ունեին ձևավորել և զարգացնել անվտանգության մշակույթը:Աշխատանք,որը կարող է արդյունք տալ միայն հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում:
Комментарии
Отправить комментарий