среда, 22 февраля 2012 г.

Տրնդեզ կամ Տյառընդառաջ


Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակություն և այլն)  բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ:  Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և`ըստ հին հայերի պատկերացումների`վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:  Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` <<չարը>> խափանելու նպատակով:

Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին  բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում  կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայերին հրով օծելու իմաստ է հաղորդում: 

<<Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն>>. այսպես են շնորհավորել մարդիկ միմյանց տեսնելիս Տյառընդառաջին: