суббота, 14 апреля 2012 г.

Համաքաղաքային շաբաթօրյակ մեր դպրոցում

Ձմռան սաստիկ ցրտից հետո երեխաները անհամբեր սպասում էին գարնան տաք և արևոտ օրերին: Նրանք պատրաստվում էին դիմավորել ծաղկազարդ գարնանը: Այսօր դասերից հետո դպրոցի բոլոր աշակերտները դուրս են եկել դպրոցի բակ մասնակցելու համաքաղաքային շառատունկ - շաբաթօրյակին: Երեխաները մեծ խանդավառությամբ տնկիներ տնկեցին դպրոցի բակում: ՈՒրախ էին բոլորը իրենց կատարած գործի համար: Տղաները փոսեր էին փորում դպրոցի բակում, իսկ աղջիկները նրանց էին փոխանցում դալար տնկիները: Տղաները զգուշորեն շիվերը փոսի մեջ էին դնում ու ծածկում դրանք փափուկ հողով: Տնօրենը տեսնելով նրանց աշխատանքը շատ գոհ մնաց նրանցից, նրանք էլ իրենց հերթին խոստացան ժամանակին ջրել ու խնամել տնկիները: