среда, 22 февраля 2012 г.

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է:
 Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով  համացանցի  օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ <<Orange Արմենիա>> ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է<<Ապահով համացանց Հայաստան 2012>> լայնածավալ ծրագիրը: Այս տոնը նպատակաուղղված է զարգացնել առցանց տոխնոլոգիաների անվտանգ և պատասխանատվությամբ օգտագործումը հատկապես երեխաների մոտ: Այն ամեն տարի փետրվարին նշվում է Insafe Անվտանգ Ինտերնետային կենտրոնի Եվրոպական ցանցի կողմից: Անվտանգ ինտերնետի օրը այս տարի ընթանում է հետևյալ կարգախոսի ներքո. <<Միասին  և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը >>, <<Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>>: Հենց այս կարգախոսի ներքո էլ մեր դպրոցը ևս իր մասնակցությունը ունեցավ այդ գործում: Փետրվարի 7-ից մինչև 10-ը ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա.Սարոյանը 5-ից 9-րդ դասարաններում  բաց դասեր անցկացրեց   <<Ապահով համացանց >> թեմայով:  Աշակերտները շատ գոհ էին նման դասի համար:Նրանք ասում էին, որ safe.am կայքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց իրենց մեջ:Ասում էին, որ այն շատ ուսուցողական է,բազմաբովանդակ,նաեվ գեղեցիկ և գրավիչ դիզայն ունի:Ասում էին նաև, որ նման դասեր լինեն  իրենց ծնողների հետ:Իր ուրույն  ներդրումն ունեցավ այս գործունեության մեջ նաև հ.100 հիմնական դպրոցի տնօրեն` Ա.Օհանյանը, կարևորելով այսօրվա երիտասարդների ինտերնետի ակտիվ օգտագործումը: Հիշեցնելով, որ ամեն քայլ կատարելիս նախ հարկավոր է լավ կշռադատել, լավ ճանաչել դիմացինին և ինչու չէ, լավ նավարկել ինտերնետում: Ավարտելով խոսքը նա մեջ բերեց հետևյալ տողերը`

Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր: