понедельник, 19 декабря 2011 г.

Մանկությունը բոլորի համար պիտի լինի "Երջանիկ”


Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես. իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կազմակերպվել են  քննարկումներ, կլոր սեղաններ ծնողների հետ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրում, անցկացրել ենք հանդես, որի ժամանակ ցուցադրվել են կարիք ունեցող երեխաների անհատական աշխատանքները, նկարները, այցելել ենք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն:
Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն էր` « Մանկությունը բոլորի համար պիտի լինի “Երջանիկ”  փոքրիկ հանդեսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` հ.100 դպրոցի  ներառական կրթության ռեսուրս սենյակում:
Միջոցառմանը մասնակցեցին  երեխաներ տաբեր դասարաններից,  թե հաշմանդամություն ունեցող, և թե չունեցող երեխաներ, ծնողական խմբի  ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ երեխաները  սիրով դիտեցին հատվածներ իրենց սիրված մուլտֆիլմերից, երգեցին ու պարեցին: Կրթական – Ֆլեշ երգերի միջոցով երեխաները նաև սովորեցին ու կրկնեցին  “Շաբաթվա օրերը”, “Տարվա 12 ամիսները” և այլն: Բոլորի աչքերից միայն ուրախության  ու երջանկության ժպիտներ էր բխում,  մարդկանց կյանքը դարձնելով  գեղեցիկ, զվարթ: Իսկ ծնողների ուրախությանը …………..:
Ժպտում է Տիեզերքը Հավերժությամբ և Անսահմանությամբ:
Ժպտում է Երկինքը Աստղերով և Ծիածաններով:
Ժպտում է Արևը Շողերով և Լույսով:
Ժպտում է Երկիրը Մեծ Կյանքով:
Ժպտում է Կյանքը Վերելքով և Հաստատումով:
Ժպտւմ է Դաշտը Ծաղիկներով և Անուշահոտությամբ:
Ժպտում է Մարդը Հավատքով և Արարումով:
Ժպտում է Երեխան Ներկային և Ապագային: