среда, 7 декабря 2011 г.

“Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:”
«Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»: 
Իսկ մենք դեռ մանկուց,  դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թումանյանի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյանի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյանի և Ա.Ցականյանի ուղեկցությամբ: 
Թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է "Սայաթ-Նովայից - Չարենց" մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչև 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագետներին, ինչպես նաև կարևոր կրթական ու մշակութային հաստատությունները: 
Հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնող և բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի աշխատակիցների ջանքերով: 
Մենք իմացանք, որ թանգարանում մշակվել և իրագործվել է "Արվեստ եւ ճանաչողություն" ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության և արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում: Երեխաներին ցուցադրվեց շնորհանդես կավի մասին: Երեխաներին ներկայացվեցին Հ.Թումանյանի կավից պատրաստած սպասքը: Ծանոթացրեցին Թումանյանի կյանքի և գործունեության մասին:
Հետաքրքիր պատմությունից  հետո, մենք այցելեցինք կավագործության արհեստանոց, վարպետաց դասի: Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը` Արմենը: Նա երեխաներին  պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ  պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո կուղարկվեն փոքրիկ վարպետներին:
Բոլորը ոգեշնչված ուղևորվեցին դպրոց և հիացմունքով ամենը պատմեցին տնօրենին` Ա.Օհանյանին, հայտնելով իրենց շնորհակալական խոսքը այդ հիանալի էքսկուրսիայի համար: 

«Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ, 
և միայն  այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի»:

Комментариев нет:

Отправить комментарий