Сообщения

Сообщения за 2011

Ամանորյա տոները 100 դպրոցում

Изображение
Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ , իսկ այս անգամ այն միավորեց բոլոր մեր դպրոցի աշակերտներին և մանկավարժներին:Ուրախ տրամադրություն էր ստեղծվել մեր դպրոցում:Ամանորը նշվում էր բոլոր դասարաններում:Դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը մեկը մյուսի հետևից շրջում էր դասարաններում և իր Ամանորյա մաղթանքն էր հղում իր սիրելի փոքրիկ բալիկներին:Հետո դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված դիմակահանդեսին: Ամենավերջում այդ ամենին գումարվեց Ամանորին իր անփոխարինելի դերն ունեցող Ձմեռ պապի և Ձյունանուշի գալուստը:

ԿԻսամյակային աշխատանքի ամփոփում 3-րդ դասարանում

Изображение
Դեկտեմբերի 15-ին մեր դպրոցի 3-րդ բ դասարանում<<Երաժշտություն>> առարկայից կիսամյակի ամփոփում էր,որը ուսուցչուհին ներկայացրեց որպես դաս - համերգ: <<Քանի որ շուտով Նոր տարի է,ես աըս դաս համերգը կապեցի Նոր տարվա հետ>>-ասաց ուսուցչուհի Հասմիկ Սաֆարյանը:Բեմում հեքիաթի հերոսներն էին`Քաջ Նազարն ու ՈՒստիանը,Անհաղթ Աքլորը,Պոչատ Աղվեսը,Շունն ու Կատուն(Քեռի Քուչին ու ՈՒստա Փիսոն),Կարմիր Գլխարկը,Նապաստակը և իհարկե Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Երեխաները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել այս դաս- համերգին... Դաս - համերգի ընթացքում հնչեցին Յո. Շտրաուսի,Յո. Բրամսի,Ռիմսկի - Կորսակովի,Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից:Կատարվեցին նաև հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր: նկարները տես ....

Մանկությունը բոլորի համար պիտի լինի "Երջանիկ”

Изображение
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես. իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կազմակերպվել են  քննարկումներ, կլոր սեղաններ ծնողների հետ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրում, անցկացրել ենք հանդես, որի ժամանակ ցուցադրվել են կարիք ունեցող երեխաների անհատական աշխատանքները, նկարները, այցելել ենք Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Հայտարարված միամսյակի վերջին միջոցառումն էր` « Մանկությունը բոլորի համար պիտի լինի “Երջանիկ”  փոքրիկ հանդեսը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին` հ.100 դպրոցի  ներառական կրթության ռեսուրս սենյակում: Միջոցառմանը մասնակցեցին  երեխաներ տաբեր դասարաններից,  թե հաշմանդամություն ունեցող, և թե չունեցող երեխաներ, ծնողական խմբի  ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ երեխաները  սիրով ...

Աղետիկ- ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ

Изображение
2011 թ.դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:Միջոցառման կարգախոսն էր<<Սովորել,որպեսզի կանխատեսել,կանխատեսել որպեսզի գործել: Մ ի ջոցառման պատասխանատուն և նախաձեռնողը դպրոցի փոխտնօրեն Գ.Կարապետյանն էր,որը կազմակերպել էր <<Աղետիկ>> ուսումնադաստիարակչական ֆիլմի ցուցադրումներ 1-4 դասարանների աշակերտների համար:Դպրոցը մասնակցում է <<Աղետիկ ռիսկերի նվազեցման կրթություն>> ծրագրի մրցույթին և հետևողական աշխատանքներ է տանում ծրագրի շրջանակներում մշակված գործառույթների իրականացման ուղղությամբ:Դիտման ընթացքում անցկացվեցին քննարկումներ:Աշակերտները ակտիվ արտահայտում էին իրենց կարծիքները:Միջոցառման կազմակերպիչները և նախաձեռնողները նպատակ ունեին ձևավորել և զարգացնել անվտանգության մշակույթը:Աշխատանք,որը կարող է արդյունք տալ միայն հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում:
Изображение
“Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվան փորձն ու գործ Սկսվում է ամեն օր:” «Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»:  Իսկ մենք դեռ մանկուց,  դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թուման յ անի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյ ա նի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյ...
Изображение
Հոգով միշտ երիտասարդ,եռանդով անսպառ,կյանքի սիրով ու կորովով լցված վառ անհա տականություն, մայր ու մանկա վարժ,ընկեր ու բարեկամ , ուսուցիչ և տնօրեն տիկի'ն Օհանյան , ջերմագին շնորհավորում ենք Ձեզ`Ձեր 60 - ամյակի առթիվ : Ցանկանում ենք , որ ապրե'ք երկար և այնպես , ինչպես ապրել եք: Երևանի թիվ 100 դպրոցի ուսուցչական , աշակերտական  և ծնողական  անձնակազմ: տես ավելին ...
Изображение
ՈՒսուցչի օրը դա մասնագիտական տոն է կրթության բնագավառի բոլոր աշխատողների համար:Այդ օրը  ուսուցիչները  ստանում  են    բազմաթիվ շնորհավորանքներ իրենց  աշակերտների կողմից: Անմասն չմնացին նաև մեր դպրոցի ուսուցիչները:Իր շնորհավորանքի խոսքը ուսուցիչներին ուղղեց նաև դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը: ,,Շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ փոխադարձ  սեր  ուսուցիչ – աշակերտ հարաբերություններում: Թող բարի լինի Ձեզ շրջապատող դաշտը: ԵՎ եկեք բոլորս սովորենք փոքրիկ քայլերի արվեստը , որի մասին գրում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ - Էքզյուպերին “: ,,Աստված իմ , ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ , ես խնդրում եմ ուժ`ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ , որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև , որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:Նվիրիր ինձ ներքին  ձայն , որպեսզի առանձնացնեմ ա...

Adobe выпустил финальную версию Flash Player 10.2

Adobe выпустил финальную версию Flash Player 10.2
Изображение
Հալաբյան և Մարգարյան փողոցների հատվածում գողտրիկ մի անկյուն կա` սլացիկ բարդիներով շրջապատված։ Այդ գողտրիկ անկյունում շուրջ 48 տարի իր ուսումնական գործունեությունն է ծավալում արտաքին տեսքով մի շատ սովորական, բայց ներքուստ հարուստ, բովանդակ կյանքով ապրող մի դպրոց` հ.100 դպրոցը։ Մեր քարե երկրում 1964 թվականին քարը քարի վրա դրվեց ու կառուցվեց այդ դպրոցը, որը գործում է երկու մասնաշենքով, 25 դասասենյակով, լաբորատոր դասասենյակներ` իրենց սարքավորումներով։ Դպրոցում սովորում են 310 աշակերտ։ 55 հոգուց բաղկացած կոլեկտիվը մեծ սիրով և ոգևորությամբ է աշխատում։ Դպրոցում ստացած հարուստ գիտելիքների հիման վրա տարեկան շրջանավարտների մոտ 80%-ը ընդունվում է տարբեր բուհական հաստատություններ, իսկ տարվա ընթացքում մասնակցելով հմայնքային, քաղաքային և հանրապետական առարկայական օլիմպիադաներին վերադառնում են պատվոգրերով։ Բազմաթիվ միջոցառումներ, տոնակատարություններ, մեծարումներ, որոնք դարձել են դպրոցի առօրյան, զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը։  Գիտակցելով հատու...