Сообщения

Сообщения за февраль, 2012

Սուրբ Սարգսի տոն

Изображение
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, սիրո խոստովանություններ են անում մեկը մյուսին: Սա մի հետաքրքիր սիրո պատմություն է, որը կհետաքրքրի բոլորին, ավելի մանրամասն ...... . (կարդալ շարունակությունը) <<Սերը կփրկի աշխարհը>>: Այս սկզբունքով առաջնորդվեցին մեր դպրոցի 8 և 9 - րդ դասարանի աշակերտները և իրենց զգացմունքները արտահայտեցին ` փոքրիկ արկղիկի մեջ ամփոփելով դրանք: Նրանք իրենց խոսքերը հղեցին ոչ միայն դասընկերներին,այլև ուսուցիչներին: Այդ խոսքերը լի էին ջերմությամբ, քնքշանքով, բարությամբ և հանդուրժողականությամբ: << Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում>>:   (Մորգենշտեռն)

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Изображение
Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է:   Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով    համացանցի    օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ <<Orange Արմենիա>> ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է<<Ապահով համացանց Հայաստան 2012>> լայնածավալ ծրագիրը:  Այս տոնը նպատակաուղղված է զարգացնել առցանց տոխնոլոգիաների անվտանգ և պատասխանատվությամբ օգտագործումը հատկապես երեխաների մոտ: Այն ամեն տարի փետրվարին նշվում է Insafe Անվտանգ Ինտերնետային կենտրոնի Եվրոպական ցանցի կողմից:  Անվտանգ ինտերնետի օրը այս տարի   ընթանում է հետևյալ կարգախոսի ներքո. <<Միասին  և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը >>, <<Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>>: Հենց այս կարգախոսի ներքո էլ մեր դպրոցը ևս իր մասնակցությո...

Տրնդեզ կամ Տյառընդառաջ

Изображение
Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակություն և այլն)  բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ:  Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և`ըստ հին հայերի պատկերացումների`վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:  Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` <<չարը>> խափանելու նպատակով: Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին  բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում  կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայեր...

Հունվարի 24-ին ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ մեր դպրոցի 8-ի ա և 8-ի բ դասարանի աշակերտները եղան մայրաքաղաքի զորամասերից մեկում:Նրանք ծանոթացան զորամասի տարածքին,որտեղ կային բազմաթիվ հրահանգավորող պաստառներ: Նրանք եղան նաև զորամասի շարային հրապարակում,որտեղ բացի մարզման պարագաներից(մարզման ձող),կային բազմաթիվ ցուցադրական նկարներ զինվորների շարային կեցվածքի,շարքի էլեմենտների,շարք մտնելու և դուրս գալու,հրամանատարին մոտենալու և զինվորական ողջույն տալու վերաբերյալ:Աշակերտները եղան նաև զինվորական ճաշարանում և ճաշեցին համաձայն օրակարգով նախատեսված ճաշացուցակի,եղան նաև զորամասի զորանոցներում,որտեղ ականատես եղան զինվորների քնատեղին,նրանց մահճակալներին,անկողնային պարագաներին,փոքրիկ պահարաններին,որտեղ տեղավորված էր զինվորների անձնական հիգիենայի պարագաները: Աշակերտները եղան  լուսավոր ու ընդարձակ դասարանում,որտեղ զինվորները պարապում էին անհատական պարապմունքներ:Տեսան նաև զորամասի օժանդակ կառույցները` լվացքատուն , բաղնիք և այլն: Լուսանկարվեցին զորամասի հրամանատարության  և զին...