Հունվարի 24-ին ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ մեր դպրոցի 8-ի ա և 8-ի բ դասարանի աշակերտները եղան մայրաքաղաքի զորամասերից մեկում:Նրանք ծանոթացան զորամասի տարածքին,որտեղ կային բազմաթիվ հրահանգավորող պաստառներ: Նրանք եղան նաև զորամասի շարային հրապարակում,որտեղ բացի մարզման պարագաներից(մարզման ձող),կային բազմաթիվ ցուցադրական նկարներ զինվորների շարային կեցվածքի,շարքի էլեմենտների,շարք մտնելու և դուրս գալու,հրամանատարին մոտենալու և զինվորական ողջույն տալու վերաբերյալ:Աշակերտները եղան նաև զինվորական ճաշարանում և ճաշեցին համաձայն օրակարգով նախատեսված ճաշացուցակի,եղան նաև զորամասի զորանոցներում,որտեղ ականատես եղան զինվորների քնատեղին,նրանց մահճակալներին,անկողնային պարագաներին,փոքրիկ պահարաններին,որտեղ տեղավորված էր զինվորների անձնական հիգիենայի պարագաները: Աշակերտները եղան լուսավոր ու ընդարձակ դասարանում,որտեղ զինվորները պարապում էին անհատական պարապմունքներ:Տեսան նաև զորամասի օժանդակ կառույցները` լվացքատուն , բաղնիք և այլն: Լուսանկարվեցին զորամասի հրամանատարության և զինվորների հետ: Զորամաս այցելությունը նրանց վրա թողեց բարձր և հաճելի տպավորություն: Առանձնապես նրանց ուրախացրեց զինվորական կարգապահությունը,զինվորների կտրուկ և հստակ շարժումները : Ահա այդ տպավորություններն էին, որ նրանցից ոմանց ոգեշնչեցին հետագայում զինվորական դառնալու գաղափարը :
Մեր գարնանային անկյունը
Գարունը գեղեցիկ է իր բոլոր գույներով.... Հենց այսպես էլ վերջացրեց իր խոսքը 4-րդ բ դասարանի աշակերտ Գագիկ Սանամյանը.... Դպրոցի աշակերտների ջանքերով մեր դպրոցում ստեղծվել է մի շատ հրաշալի գարնանային անկյուն, որտեղ ցուցադրված են մեր երեխաների ձեռքերով պատրաստված ձեռքի աշխատանքները: Տեսանյութը տես http://youtu.be/K6s3KYoft3E
