Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սնունդ, բժշկություն, գուշակություն և այլն) բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐՆԴԵԶ: Տրնդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում, փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և`ըստ հին հայերի պատկերացումների`վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը: Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` <<չարը>> խափանելու նպատակով: Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայեր...